Խարնուրթների բաժման եղանակ

Փետրվարի 8-12-ը

Գործնական  աշխատանք `Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացւոմը: Երևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի  մաքրումը:

Կերակրի  աղի  մաքրումը

Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի  թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս

Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր

Բաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը,  խառնեք   ապակե  ձողի  միջոցով: Ինչպիսի՞  խառնուրդ  ստացաք: Ստացված  պղտոր  հեղուկը  ֆիլտրեք: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու  նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և  պատրաստում  են  ֆիլտր:

Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրա: Աղի  պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն  ուղղեք  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատին: Ինչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:

Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը  տեղադրեք  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեք  ու  վառեք  սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և  լուծույթը  տաքացրեք: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողով, որ  չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանա, տաքացումը  դադարեցրեք  ու  թողեք  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած  աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:

Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետ, որը  ձեզ  տրամադրված  էր  սկզբում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s