Մեր մոլորակի մայրցամաքները

Եվրոպա

Աշխարհում իր մեծությամբ վեցերորդ մայրցամաքն է: Այնտեղ կա 46 պետություն: Յուրաքանչյուր պետություն ունի իր պատմությունն ու մշակույթը:
 Զարմանալի փաստեր
  • Վատիկան քաղաքը տարածքով աշխարհի ամենափոքր պետությունն է՝ Հռոմի պապի նստավայրը:
  • Եվրոպայի յուրաքանչյուր պետություն ունի իր լեզուն, դրոշը և ազգային օրհներգը:
  • Պիզայի թեք աշտարակը ուղղաձիգ դիրքից շեղված է 4.5 մետրով:
  • Օլիմպիական խաղերի հայրենիքը Հին Հունաստանն է:
  • Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակակից աշխարհի հրաշալիքներից է:

Ասիա

Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում:
 Զարմանալի փաստեր
  • Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է և տարածվում է 2 աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:
  • Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը /8848մ/, Նեպալում է:
  • Չինական մեծ պարիսպը մարդու ստեղծած ամենաերկար կառույցն է: 
  • Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններն են:
  • Թաջ Մահալը՝ Հնդկաստանում, աշխարհի ամենամեծ դամբարաններից մեկն է:

Աֆրիկա

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է: Այնտեղ կա 53պետություն: Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով:
 Զարմանալի փաստեր
  • Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:
  • Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:
  • Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:
  • Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:
  • Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

Հյուսիային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:
 Զարմանալի փաստեր
  • Նիագարայից վայրկյանում թափվում է 20.000 տակառ ջուր:
  • Այնտեղ է ամենաերկար մայրուղին՝ 5415 կմ:
  • Մեծ Կանյոնը աշխարհի ամենամեծ կիրճն է:
  • Աշխարհի ամենաերկար պետական սահմանը Ամն-ի և Կանադայի միջև է:

Հարավային Ամերիկա

Մեծությամբ 4-րդն մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:
 Զարմանալի փաստեր
  • Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:
  • Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:
  • Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենինքն է:
  • Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է
Անտարկտիդա
Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:
  • Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:
  • Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
  • Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:
  • Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա:

Ավստրալիա և Օվկիանիա

 Ներառում Է Նոր Զելանդիան, Պապու Նոր Գվինեան և Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզիներ:
 Զարմանալի փաստեր
  • Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:
  • Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:
  • Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:
  • Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:
  • Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s