Օվկիանոսներ

o-DARK-SEA-900

Նայելով գլոբուսին կամ կիսագնդերի քար­տեզին՝ մենք տեսնում ենք, որ դրանց մեծ մասը ներկված է կապույտ գույնով: Դա Երկրի ջրային տարածքն է, որը բաղկացած է օվկիա­նոսներից և ծովերից: Օվկիանոսները Երկրի մակերևույթի՝ ջրով լցված հսկայական գոգերն են: Դրանք չորսն են՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց Ֆ. Մագելանը՝  առաջին եվրոպացին, որը կտրել անցել է Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է: Այստեղ է գտնվում Երկիր մոլորակի ամենացածր կետը՝ Մարիանյան իջվածքը, նրա խորությունը 11.022մ է։ Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային Սառուցյալ օվկիա­նոսն է: Հնդկական օվկիանոսը Երկրի՝ մեծությամբ 3-րդ օվկիանոսն է, որը ծածկում է մոլորակի ջրային մակերևույթի մոտ 20%-ը։ Ծովերը օվկիանոսների մասերն են: Դրանց մի մասը, օրինակ՝ Սև ծովը, խորը մխրճվում են ցամաքի մեջ: Բոլոր օվկիանոսներն իրար հետ միացած են, և նավով կարելի է շրջանցել ամբողջ երկրագունդը: Կան նաև ցամաքի համեմատաբար փոքր մասեր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով և ցրված են օվկիանոսներում, ծովերում, լճերում: Դրանք կղզիներն են: Ամենից շատ կղզիներ կան Խաղաղ օվկիանոսում: Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է Այն գտնվում է Հյուսի­սային Սառուցյալ օվկիանոսում և գրեթե ամբողջությամբ սառցածածկ է։

Բաժանում
  1. Խաղաղ օվկիանոս- սկսվում է Ասիայից և Օվկիանիայից մինչև Ամերիկա
  2. Ատլանտյան օվկիանոս- սկսվում է Ամերիկայից մինչև Եվրասիա և Աֆրիկա
  3. Հնդկական օվկիանոս- ողողում է Հնդկական թերակղզու ափերը և սահմանակից է Աֆրիկային և Ավստրալիային
  4. Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս- հաճախ համարվում է ծով, որը փակում է Արկտիկան և ողողում է Հյուսիային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիսային ափերը։

 

Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հասարակածով բաժանվում են հյուսիսային և հարավային մասերի: Ավելի փոքր ջրային տարածքները կոչվում են այլ կերպ, օրինակ ծովեր, նեղուցներ, ծոցեր և այլն։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s