Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում

1.Սահմանել <<Ավատատիրություն>> հասկացությունը:

Հին դարերից միջնադարին անցման փուլում՝ Հայաստանում հայ Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում, նախարարական համակարգի զարգացումն ընթացավ ավատատիրական (ֆեոդալական) հարաբերությունների ուղիով: Ավատ բառի հիմքում <<ի հավատ>> <<հավատարմությամբ (ծառայել)>> իմաստն է: Հայաստանում ավատատիրությունը սերում էր նահապետական արմատներ ունեցող նախարարական համակարգից, որը հնուց եկող թագավորական իշխանության հետ ամբողջություն էր կազմում:

Ավատատիրական հողատիրության ձևերը: Միջնադարում հողատիրության ձևերը բազմազան էին: Առավել մեծ տեսակարար կշիռ ունեին պետական` թագավորական, և ավատական խոշոր հողային տիրույթները:

Մեծ Հայքի գերագույն տերը հայոց թագավորն էր:Հայաստանում հորից որդուն ժառանգաբար անցնող խոշոր մասնավոր հողերը կոչվում էին հայրենական կամ հայրենիք: Թագավորները հաճախակի հողային շնորհումներ էին կատարում: Պայմանական հողատիրության այս կարգի կալվածքները կոչվում էին պարգևականք: Հողատիրության մի ուրույն ձև էր գանձագին կոչվածը: Գանձագին հողերը մասնավոր էին՝ ենթակա առուվաճառքի:

Ավատատիրական աստիճանակարգը: Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Դրա հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին` բդեշխներն ու գործակալները:Իշխանական համակարգում գործում էր ենթակայության ավատատիրական սկզբունքը՝ <<իմ վասալի վասալը իմ վասալը չէ>>:

Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից:

 Թագավորը և պետական կառավարման համակարգը:

Հայոց թագավորությունների ժամանակներում արքունիքը մայրաքաղաքում էր: Պետությունը, ինչպես հնում, կառավարում էր արքան՝ իր արքունիքով: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու (դեսպանություններ ուղարկելու և ընդունելու, այլ երկրների հետ բանակցելու) գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:

 

Հազարապետի գլխավորած գործակալությունը (հազարապետություն) երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների (քաղաքների ամրությունների, ճանապարհների և կամուրջների կառուցում, ջրանցքների անցկացում, անտառատնկումներ և այլն) կամ պետական պարհակների տնօրինությունը:

Սպարապետության գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը` հայոց սպարապետը: Թագավորական կամ ոստանիկ այրուձին մշտապես նրա տրամադրության տակ էր, իսկ պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում նախարարների զինված ուժերն ու աշխարհազորը:

Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց սեպուհների դաստիարակությունը:

Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը` արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s