Եվրոպա. Հյուսիսային Եվրոպա

Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է։ Միակ աշխարհամասը, որ Եվրոպայից փոքր է, Ավստրալիան է։ Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը, այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Եվրոպային են պատկանում Նոր Երկիր, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտանական, Զելանդիա, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզեխմբերը: Հսկա թերակղզու նման Եվրոպան 3 կողմից շրջապատված է Հյուսիսային սառուցյալ ու Ատլանտյան օվկիանոսներով և Կարայի, Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական, Բարենցի, Միջերկրական, Ադրիատիկ ու Սև ծովերով: Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլգան ու Դանուբը), կարճ ու սրընթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (ամենախոշոր լճերն են Լադոգան ու Օնեգան, ամենաղի լճերը՝ Էլտոնն ու Բասկունչակը)։ Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, ուր կառուցված են նավահանգիստներ։ Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը Ռոտերդամը, գտնվում է եվրոպական փոքր երկրներից մեկում՝ Նիդերլանդներում։

Հյուսիսային Եվրոպայում բնակվում են բազմաթիվ ազգերի մարդիկ։ Բնակչությունը կազմում է 731 մլն, այսինքն աշխարհի բնակչության 11 տոկոսը։ Եվրոպայի բնակչության խտությունը աշխարհում ամենամեծերից է։ Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։Մեծ Բրիտանիա կղզում գերազանցապես ապրում են անգլիացիները, իսկ Սկանդինավյան ևՅուտլանդիա թերակղզիներում՝ հին գերմանացիների՝ վիկինգների սերունդները՝ շվեդները, դանիացիները, նորվեգացիները։ Վիկինգները բարձրահասակ, շիկահեր ու քաջասիրտ զինվորներ ու ծովագնացներ են եղել։ Նրանք հասել են Իսլանդիա, Գրենլանդիա և Կոլումբոսից մի քանի դար առաջ հայտնագործել են Հյուսիսային Ամերիկան (թեկուզ գրագետ չլինելու պատճառով այդ մասին գրավոր տեղեկություն չեն թողել և այն մոռացվել է)։ Միանգամայն այլ՝ ուրալյան տարածշրջանային ծագում ունեն միայն մոտիկ ժողովուրդները՝ ֆիններն ու էստոնացիները։  Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրների բնակչության թիվն, այնուամենայնիվ աճում է, բայց ոչ թե միայն բնական աճի, այլ օտարերկրացիների ներգաղթի հաշվին։ Օրինակ՝ Նորվեգիայի բնակչության թվի աճի կեսը բաժին է ընկնում ներգաղթին։ Հյուսիսային Եվրոպայի երկրների բնակչության խտությունը մեծ չէ, բացառությամբ Մեծ Բրիտանիա կղզու որոշ մասերի։ Տարածաշրջանում շատ չեն խոշորագույն քաղաքները։ Բազմամիլիոնանոց միակ քաղաքը Լոնդոնն է, իսկ մնացյալ բոլոր քաղաքների բնակչության թիվը չի հասնում մեկ միլիոնի։ Մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեն որոշ քաղաքային ագլոմերացիաները. Ստոկհոլմը, Մանչեսթրը, Լիդսը, Կոպենհագենը։ Նույնպես շատ փոքր են նաև գյուղական բնակավայրերը։ Ըստ պետական կարգի Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան ու Դանիան սահմանադրական միապետություններ են։

ԴանիաԴանիա
ԷստոնիաԷստոնիա

 

ԻռլանդիաԻռլանդիա

 

ԻսլանդիաԻսլանդիա

 

ԼատվիաԼատվիա
ԼիտվաԼիտվա
Միացիալ ԹագավորությունՄիացյալ Թագավորություն
ՆորվեգիաՆորվեգիա
ՇվեդիաՇվեդիա
ՖինլանդիաՖինլանդիա
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s