Աշոտ Բագրատունի

9-րդ դարի կեսին Հայաստանի անկախության վերականգնումը, Բագրատունյաց
թագավորության հռչակումը շատ բանով կապված Է Աշոտ Բագրատունու անվան հետ, որի հայրենանվեր վարչական, պետական գործունեության շնորհիվ 9-րդ դարը դարձավ հայոց քաղաքական վերածննդի դար։
Աշոտ Բագրատունին որդին Էր  Սմբատ Բագրատունու, ումից հետո երեսունհինգամյա տարիքում ստանձնում Է սպարապետության պաշտոնը, ինչը որոշիչ նշանակություն Է ունենում ողջ երկրի համար, որը նոր Էր ենթարկվել Բուղայի ավերիչ արշավանքներին և կարիք ուներ խաղաղության ու վերաշինության։
Սպարապետի պաշտոնում հորը փոխարինած Աշոտը լավ ըմբռնում Էր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Նա շարունակեց արաբների հանդեպ Բագրատունիների որդեգրած ավանդական քաղաքականությունը` պահպանել խաղաղություն, բարեկամական հարաբերություններ և թույլ չտալ հակաարաբական գործունեության կասկածի հնարավորություն։ Շուտով, որդեգրված քաղաքական այս գիծը տվեց իր պտուղները։ Կարողանալով շահել արաբների վստահությունը և կապեր ստեղծելով խալիֆի արքունիքում 862թ. Աշոտը ստացավ ՙիշխանաց-իշխան՚ տիտղոսը: Արաբները լուծարեցին նաև իրենց ռազմակայաններն ու Աշոտին հանձնեցին հարկահանության իրավունքը։ Իշխանաց-իշխան Աշոտ Բագրատունու կառավարչական իրավունքները տարածվում էին նաև Վրաստանի ու Աղվանքի վրա և նա, փաստորեն, համայն Այսրկովկասի կառավարիչն Էր։ ՙԻշխանաց-իշխան՚ Աշոտը շարունակեց արտաքին քաղաքականության մեջ որդեգած իր քաղաքական գիծը արաբների հանդեպ միաժամանակ բարեկամական հարաբերություններ հաստատելով Բյուզանդիայի հետ։ Ուշագրավ Է, որ Բյուզանդիայում գահ բարձրացած հայկական հարստության հիմնադիր Բարսեղ Առաջինն իր պատվիրակն Է ուղարկում Աշոտի մոտ` հայտնելով, որ ավանդաբար հայ Արշակունիները թագադրվել են Բագրատունիների կողմից ու թագ Է խնդրում Աշոտից։ Չնայած այս շրջանում սրված էին արաբաբյուզանդական հարաբերությունները, և թե՜ խալիֆաթը, թե՜ Բյուզանդիան հայերի օգնության կարիքն ունեին, սակայն Աշոտը չտարվեց Բյուզանդիայի հետ հակաարաբական գործունեություն ծավալելու կասկածելի, արկածախնդիր հեռանկարով և շարունակեց իր զուսպ, հավասարակշիռ քաղաքական ուղեգիծը։
Ներքին ասպարեզում Աշոտը հստակ քայլեր ձեռնարկեց պետականության հաստատման ու ամրացման ուղղությամբ։ Ստեղծվեց 40 հազարանոց բանակ եղբոր Աբասի հրամանատարությամբ։ Արաբական գերությունից ազատվեց Բուղայի գերած հայ իշխանների մի մասը։ Խնամիական կապեր ստեղծվեցին Արծրունի, Սյունի զորեղ իշխանական տների հետ, և հաջողվեց առժամանակ չեզոքացնել այս նրանց կենտրոնախույս նկրտումները։ Վրաստանից խլվեց ու կրկին Շիրակին միացվեց Աշոցքը։
Պետականության հաստատմանն ուղղված բոլոր քայլերն արվում էին արաբների նկատմամբ արտաքուստ հնազանդության պայմաններում, սակայն վերջիններս չէին կարող չնկատել խալիֆայության տիրապետության համար այս բոլոր ձեռնարկումների հետևանքները. Հայաստանի նոր ոստիկան նշանակված Ահմադը փորձեց Պարտավի ամիրայի հետ դավադրություն կազմակերպել և հայ նախարարներին խաբեությամբ Դվինում հավաքելով կոտորել։ Բայց, Պարտավի էմիրին ուղղված նամակն ընկնում է հայ հետախույզների ձեռքը, և այս անգամ արաբներն են ընկնում ծուղակը։ Սպարապետ Աբասը մտնում է Ահմադի վրանն ու ձերբակալում նրան։ Վերջինս նվաստացուցիչ ջորու վրա հակառակ նստած վտարվում է Հայաստանից։ Այնուհետև, ձերբակալվում ու վտարվում է Թիֆլիսի ամիրան, հնազանդեցվում են Խլաթի, Բերկրիի ամիրայությունները։ Ստեղծված պայմաններում, երբ արաբների փաստական իշխանությունը երկրում վերացված էր, արտաքին քաղաքական գործոնները ևս նպաստավոր էին, հայ իշխաններն ու Գևորգ Գառնեցի կաթողիկոսը դիմում են խալիֆին Աշոտի համար թագի պահանջով։
885թ. իշխանանիստ Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին թագադրվում է։ Շուտով նրան թագ է ուղարկում նաև բյուզանդական արքունիքը։ Արշակունյաց հարստությունից չորս ու կես դար հետո կրկին վերականգնվում է հայոց պետականությունը։ Սկսվում է Բագրատունի թագավորների շրջանը։ Հայոց թագավորի վեհապետական իրավունքնհրը տարածվում էին նաև Աղվանքի և Վրաստանի վրա։ Աշոտ Բագրատունին շարունակեց իր գործունեությունը պետականության ամրապնդման, երկրի շենացման, բարեկարգման ասպարեզներում, որի մասին Հովհ. Դրասխանակերտցին հրճվանքով գրում է. ՙԵվ այսպես նորոգված թագավորության մեջ մեր Թորգոմյան ազգը բարձրացրեց՚։
Աշոտ Ա-ը վախճանվեց 890թ. երկրում կատարած շրջագայություններից մեկի ժամանակ 71 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը արքայավայել պատվով ու մեծարանքով կատարվեց։
Աշոտ Բագրատունին իր վարչական, դիվանագիտական ունակություններով առանձնահատուկ տեղ ունի հայ ազգային-պետական գործիչների շարքում։ Վարչական գործունեության արդյունքում կարողանալով պետականության հաստատմանն ուղղված ներքին հենարաններ ստեղծել, իսկ արտաքին քաղաքականության մեջ օգտագործել Բյուզանդիայի վերաբերմունքը, խալիֆայության վստահությունը, արաբա-բյուզանդական հակամարտությունը` Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ, հետևողականորեն հասավ Հայոց թագավորության վերականգնմանը` Բագրատունյաց հարստության գլխավորությամբ։
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s